Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Բուհերի ընդունելության երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը

Բուհերի ընդունելության երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով` հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունների օրերը` ըստ առարկաների: «Քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը.

  • «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն»- հուլիսի 4
  • «Օտար լեզուներ» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն) - հուլիսի 5
  • «Հայոց լեզու և հայ գրականություն» - հուլիսի 6
  • «Մաթեմատիկա» - հուլիսի 7
  • «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» - հուլիսի 8
  • «Քիմիա», «Ռուսերեն» - հուլիսի 9»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Ըստ աղբյուրի՝ երկրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում։

Նշվում է, որ բուհերի ընդունելության երկրորդ (լրացուցիչ) փուլի դիմում-հայտերի ընդունելությունը  մեկնարկել է հունիսի 26-ին և կշարունակվի մինչև հուլիսի 1-ը` ժամը 17:00-ը ներառյալ: 

«Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություններ կարող են հայտագրել՝

  • օտարերկրացիները և երկքաղաքացիները,
  • օտարերկրյա ուսումնական հաստատություններն այս ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները,
  • 2022 թվականի ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող քաղաքացիները,
  • առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիները»,- հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը  կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։ Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը  կարող են հայտագրել ԳԹԿ-ում։

Հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննությունները: Նրանք մասնակցելու են թափուր մնացած տեղերի մրցույթին։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]