Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Չեխիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունվարի 13-ին եւ 14-ին

Չեխիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի հունվարի 13-ին եւ 14-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կկայանա 2023 թվականի հունվարի 13-ին եւ 14-ին: Քվեարկության անցկացման օրերը հունիսի 27-ին հայտարարել Է Սենատի (խորհրդարանի վերին պալատ) խոսնակ Միլոշ Վիստրչիլը, հաղրդում Է ՉՏԿ լրատվական գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե պետության ղեկավարին չի հաջոդի ընտրել արդեն առաջին փուլում, Չեխիայում տեղի կունենա 2023 թվականի հունվարի 27-ին եւ 28-ին:

Այս պահին նախագահի աթոռի համար պայքարելու մտադրության մասին հայտարարել Է ավելի քան 15 չեխ քաղաքացի, որոնք սկսել են նախընտրական արշավները: Հաջողության առավել մեծ շանսեր ունի, տեղի քաղաքագետների գնահատումների համաձայն, ազգային զինված ուժերի՝ երկրում ժողովրդականություն վայելող գեներալ Պետեր Պավելը, որը նաեւ բարձր պաշտոններ Է զբաղեցրել ՆԱՏՕ-ի հրամանատարական կառուցվածքում: Չեխիայում ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա, եթե թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չի հավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին:

Այդ դեպքում երկրորդ փուլ դուրս կգան այն երկու թեկնածուները, որոնք կստանան ընտրողների ամենամեծ պաշտպանությունը: Պետության գործող ղեկավար Միլոշ Զեմանի երկրորդ նախագահական մանդատի ժամկետը լրանում Է 2023 թվականի մարտի 8-ին: Նա, Սահմանադրության համաձայն՝ այլեւս չի կաողանա ձգտել հասնելու վերընտրման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]