Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Օգոստոս 2022

Թուրքիան ցանկացած պահի կարող է սկսել Սիրիայի տարածքում ծրագրված նոր ռազմական գործողությունը

Թուրքիան ցանկացած պահի կարող է սկսել Սիրիայի տարածքում ծրագրված նոր 
ռազմական գործողությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ցանկացած պահի սկսել Սիրիայի տարածքում ծրագրված նոր ռազմական գործողությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Haberturk-ը:

Քալընն ասել է, որ Թուրքիան արդեն երեք խոշոր գործողություն է իրականացրել Սիրիայի տարածքում և ոչ մեկից թույլտվություն չի խնդրել։

«Մեր նախագահն ասել է, որ գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի։ Այն պահին, երբ մենք սպառնալիք կտեսնենք, գնահատում կիրականացվի, և կարվի անհրաժեշտ ամեն ինչ»,- ասել է Քալընը:

Նա հայտարարել է, թե իբր գործողությունն ուղղված չի լինի Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]