Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Օգոստոս 2022

 Ուկրաինան գրեթե 3 հազար հակատանկային նռնականետ է ձեռք բերել Գերմանիայից

 Ուկրաինան գրեթե 3 հազար հակատանկային նռնականետ է ձեռք բերել Գերմանիայից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի կառավարությունը սեփական միջոցներով RGW 90 Matador տիպի եւս 2,9 հազար հակատանկային նռնականետ Է գնել Գերմանիայի DND պաշտպանական կոնցեռնից: Հունիսի 26-ին այդ մասին հաղորդել Է Welt am Sonntag թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախարարների կաբնիետի աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ մարտին Կիեւի կողմից DND-ից պատվիրված 5,1 հազար Matador-ներին այժմ ավելացել Է եւս 2,9 հազար միավոր զենք: Այսպիսով, Ուկրաինան ընդհանուր առմամբ ձեռք Է բերել շուրջ 8 հազար հակատանկային նռնականետ: Պատվերն, ինչպես նշում Է թերթը, իրականացվել Է երկու մասնաբաժիններով:

Նախ մատակարարվել Է 2,3 հազար միավոր, իսկ այնուհետեւ եւս 576-ը: Երեքշաբթի օրը Գերմանիայի կառավարությունն առաջին անգամ հրապարակել Է Ուկրաինային հանձնված զինամթերքի ցանկը եւ հետագա մատակարարումների պլանը, որը ներառում Է 30 Gepard զենիթային ինքնագնաց կայանքներ, IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգ, երեք Mars տիպի համազարկային կրակի հրթիռային համակարգեր, 22 բեռնատար եւ 80 պիկապ:

Արդեն մատակարարված զինամթերքի եւ նյութերի ցանկում կա 38 կետ, ցանկում պլանավորված Է եւս 25-ը: Իր հերթին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հունիսի 21-ին հայտնել Է, որ իր երկիրը Գերմանիայից ստացել Է Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբիցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]