1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հունիսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 07:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:49-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱԻՆ-ից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 4 բալ, ինչպես նաև Տաշիր և Վանաձոր քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]