Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գյումրին նախատեսում է բազմաֆունկցիոնալ տեխնիկա գնել սուբվենիցիոն ծրագրի շրջանակներում

Գյումրին նախատեսում է բազմաֆունկցիոնալ տեխնիկա գնել սուբվենիցիոն ծրագրի շրջանակներում

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսվում է թարմացնել Գյումրի համայնքի ավտոպարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրին վերջին տարիներին նորացնում է տեխնիկան. 2018 թվականից սկսած համայնքը ձեռք է բերել  2 ինքնաթափ, 3 աղբատար մեքենա-սարքավորում, 1 Էքսկավատոր-ամբարձիչ, ինչպես նաև 6 աղբատար, 1 վակումային, 4 կոմբինացված և 1 գրեյդեր մեքենա։ Ընդհանուր 480 մլն 455 հազար դրամ արժողությամբ ծրագրի կառավարության համամասնությունը կազմում է 50%։ Եվս 23 միավոր տեխնիկա և 3 միկրոավտոբուս էլ համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերել 2020 թվականին՝ կրկին կառավարության 50 տոկոս աջակցությամբ։ 2022 թվականին 3 միավոր բազմաֆունկցիոնալ տեխնիկա է նախատեսվում գնել սուբվենցիոն ծրագրով:

Սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակներում «Կարմիր գլխարկ» մանկապարտեզում 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում տեղադրվել է 16 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան՝ 30 մոդուլներով։ 7 մլն 474 հազար դրամ արժողությամբ ծրագրի գումարի 60%-ը կառավարությունն է տրամադրել, մնացած գումարը համայնքային բյուջեից է հատկացվել։ Մանկապարտեզը 2022-ի սուբվենցիոն ծրագրերից ևս կօգտվի, նախատեսվում է վերանորոգման աշխատանքների իրականացում։ Այս ծրագրին կառավարության աջակցությունը 70% է։

 Խնդիրներ կան Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի հետ կապված՝  2018 թվականից մեկնարկած շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ «Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի կազմակերպում և բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 105 մլն 484 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը կազմում է 30%։ Աշխատանքներն իրականացրել է «Վահրադյան Շին» ընկերությունը։ Քանի որ շինարարական աշխատանքները ավարտված չեն, գումարն ի պահ տրամադրվել է Գյումրի համայնքին:

«Արմենպրես»-ին Շիրակի մարզպետարանի հասարակայնության ու տեղեկատվության բաժնից տեղեկացրին, որ մարզի համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մարզպետի ուշադրության ներքո են:

«Մարզպետի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները հետևում են ծրագրի ընթացքին: Օրերս էլ  մարզպետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գյումրու համայնքապետարանում՝ անդադրադառնալով համայնքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերին և արձանագրված բացթողումներին։ Հանդիպմանը մասնակցել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ»,- տեղեկացրեց բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը։-0-/22/   

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]