Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ 
բանակցությունները շուտով կվերսկսվեն

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հետ Իրանի անուղղակի բանակցությունները ՝ 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ, շուտով կվերսկսվեն:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք պատրաստ ենք վերսկսել բանակցությունները առաջիկա օրերին: Իրանի համար կարևորը 2015 թվականի համաձայնագրի տնտեսական օգուտներն ամբողջությամբ ստանալն է»,- ասել է նախարարը:

Նա հավելել է, որ ինքը երկար, բայց դրական հանդիպում է ունեցել Եվրամիության ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]