1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵԳԱԾ-ը հայտարարում է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ միջազգային գիտական պարբերականներում հոդվածների տպագրության մրցույթ

ԵԳԱԾ-ը հայտարարում է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ միջազգային գիտական 
պարբերականներում հոդվածների տպագրության մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ը հայտարարում է մրցույթ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ միջազգային գիտական պարբերականներում հոդվածներ տպագրելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից, հոդվածները պետք է տպագրված լինեն ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների ազդեցության գործակից (ԱԳ) ունեցող ամսագրերում կամ ընդգրկված լինեն «Science Citation Index Expanded (SCIE)», «Social Sciences Citation Index (SSCI)», «Emerging Sources Citation Index (ESCI)», «Arts&Humanities Citation Index (AHCI)», «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։

«Մեկ հոդվածի համար տրվող ֆինանսավորման չափը կազմում է 500.000 ՀՀ դրամ։ Մրցույթին ներկայացվող գիտական հոդվածը պետք է տպագրված և հասանելի լինի առցանց կամ տպագիր տարբերակով՝ 2021 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ ժամանակահատվածում: Մրցույթին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է:

Յուրաքանչյուր հայտատու մրցույթին կարող է ներկայացնել առավելագույնը երկու գիտական հոդված։ Հայտատուի կազմակերպությունը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետությունում և նշված լինի տպագրված հոդվածում որպես հեղինակի պատկանելության վայր։

Հայտերի գնահատումն իրականացնելու է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովը։

Մրցույթի մանրամասները՝ այստեղ»,- ասվում է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]