Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սահմանադրական դատարանի նախագահը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ

Սահմանադրական դատարանի նախագահը հանդիպել է Մարդու իրավունքների 
եվրոպական դատարանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ստրասբուրգյան աշխատանքային այցի ծրագիրը հունիսի 23-ին ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտ Սպանոյի հետ հանդիպմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սահմանադրական դատարանից, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար՝ Արման Դիլանյանը կարևորել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը հիմնարար իրավունքների պաշտպանության գործում՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հանձնառությունը ամրապնդելու համագործակցությունը ՄԻԵԴ-ի հետ։

Ռոբերտ Սպանոն շնորհակալություն է հայտնել Արման Դիլանյանին ստրասբուրգյան իր այցի շրջանակներում ՄԻԵԴ այցելելու համար և ՄԻԵԴ դատական տարվա բացման հանդիսավոր նիստին մասնակցելու համար։ ՄԻԵԴ-ի նախագահը կարևորել է նման հանդիպումներն ու շփումները և ներկայացրել է անդամ պետությունների ազգային դատարանների հետ ՄԻԵԴ երկխոսության զարգացման և համագործակցության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Կողմերը երկուստեք կարևորել են գործընկերության զարգացումը Եվրոպայի բարձր դատարանների միասնական ցանցի շրջանակներում, որը տեղեկատվության փոխանակման կարևոր հարթակ է, ու որում ներկայումս ընդգրկված են 34 անդամ պետությունների ավելի քան 70-ից բարձր դատարաններ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]