Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս 2022

«Փյունիկ»-ի հարձակվողը միացել է «Արարատ-Արմենիա»-ին  

«Փյունիկ»-ի հարձակվողը միացել է «Արարատ-Արմենիա»-ին

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել պորտուգալացի 33-ամյա հարձակվող Ուգո Ֆիրմինոն:

 Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ֆիրմինոն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է հայրենի պորտուգալական ակումբներում («Տորինսե», «Էնկարնասենսե», «Օդիվելաշ», «Պորտոսանտենսե», «Մոուրա», «Օրիենտալ», «Ունիաո Մադեյրա», «Ժիլ Վիսենտե», «Կովա Պիեդադե», «Էշտորիլ Պրայա»), ինչպես նաև՝անգոլական, ռումինական և կիպրոսյան մի շարք ակումբներում:

 Ֆիրմինոյի վերջին ակումբը Երևանի «Փյունիկն» էր, որի կազմում պորտուգալացի հարձակվողը դարձել է Հայաստանի պրեմիեր լիգայի (ՀՊԼ) 2021/22 մրցաշրջանի չեմպիոն՝ մասնակցելով 30 հանդիպման ու դառնալով 16 գոլի հեղինակ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]