Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս 2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես Է եկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պարենի միաժամանակյա արտահանման օգտին

 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես Է եկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պարենի միաժամանակյա արտահանման օգտին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հանդես Է գալիս աշխարհի շուկաներ Ռուսաստանից եւ Ուկրաինայից պարենի միաժամանակյա մուտքի ապահովման օգտին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել Է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհի շուկաներին մեծ քանակությամբ պարենի մատակարաումներին նպատակաուղղված իր ջանքերում միշտ առաջարկել Է փաթեթային համաձայնություն, որը ներառեր Ռուսաստանի եւ Ուկրաինայի (արտադրանքի արտահանում) միաժամանակ»,- ասել Է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի Ազգային պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փորձում Է նախ պայմանավորվել ուկրաինական, իսկ հետո ռուսական հացահատիկի արտահանման շուրջ:

Լավրովի խոսքով՝ Գուտերիշը փորձում Է լուծել հացահատիկի արտահանման խնդիրը՝ հաշվի չառնելով այն միջանցքները, որոնք ամեն օր հայտարարում Է ռուսական կողմը: Ուկրաինայի իրադրությունը եւ ընդգրկուն պատժամիջոցները, որոնք Ռուսաստանի դեմ սահմանվել են ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից, հանգեցրել են հացահատիկի մատակարարումների խախտումների, ինչը մեծացնում Է պարենային ճգնաժամի ռիսկն աշխարհի մի շարք երկրներում: Տարեսկզբից ցորենի եւ եգիպտացորենի գներն Էապես բարձրացել են: Ինչպես մայիսի 21-ին նշվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհհրդի նիստում, աշխարհում ցորենի պաշարները բավական են սոսկ 10 շաբաթվա համար եւ իրադրությունն ավելի վատթար Է, քան ճգնաժամային 2007 – 2008 թվականններին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]