Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թուրքիայի արդարադատության նախարարությունը օրինական է ճանաչում Էրդողանի մասնակցությունը նախագահական ընտրություններին

Թուրքիայի արդարադատության նախարարությունը օրինական է ճանաչում Էրդողանի 
մասնակցությունը նախագահական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանի երրորդ ժամկետով առաջադրումը համապատասխանում է օրենքին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Haberler.com-ը:

«Թեկնածուն նախագահ Էրդողանն է, նրա թեկնածությունը լեգիտիմ է»,- ասել է  Բոզդաղը:


Թուրքիայում տարբեր  ընդդիմադիր շրջանակներ պնդում էին, որ երկրի սահմանադրության համաձայն՝ Էրդողանը չի կարող երրորդ անգամ առաջադրվել որպես նախագահի թեկնածու: Հակառակ տեսակետը պնդողներն էլ նշում են, որ երկրում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո, երբ երկրում անցում է կատարվել նախագահական կառավարման համակարգի, սա լինելու է Էրդողանի երկրորդ առաջադրումը, ինչը սահմանադրությամբ թույլատրվում է:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ձախ քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանի մասնակցությունը 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին անօրինական կլինի։

Ըստ Քըլըչդարօղլուի՝ արտահերթ ընտրություններ նշանակելու համար Էրդողանը պետք է ցրի խորհրդարանը, ինչից հետո կարող է հավակնել բարձրագույն պետական պաշտոնին։

Թուրքիայում , և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2023 թվականի կեսերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]