Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց միջազգային մրցաշարը

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց 
միջազգային մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Sada Cup» միջազգային բասկետբոլի մրցաշարը։ Բացման խաղում միմյանց հետ ուժերը չափեցին Հայաստանի ազգային հավաքականը և «Թիմ ԱՄՆ»-ն։

Առաջին քառորդը անցավ տանտերերի ակնհայտ առավելությամբ, Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները հիմանական շեշտը դրել էին 3 միավորանոց նետումների վրա,որն էլ բերեց իր արդյունքը։ Քառորդը ավարտվեց 24-16՝ հօգուտ Հայաստանի ընտրանու։  

Երկրորդ քառորդում Հայաստանի ազգային հավաքականը պահպանեց  առավելությունը, և թիմերը մեծ ընդմիջման գնացին 46-28 հաշվով։ Երրորդ քառորդի մեկնարկից Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները մեծացրին ճնշումը և քառորդը ավարտեցին հաշվի մեջ ահռելի առավելությամբ,այս ամենին նպաստեց մրցակցի ցածր դիպուկությունը։

«Հայաստանի ազգային հավաքական» 66-48 «Թիմ ԱՄՆ»:

Չորրորդ քառորդում խաղի պատկերը չփոխվեց, Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ հաղթանակ տոնեց «Թիմ ԱՄՆ»-ի նկատմամբ 94-59 հաշվով։ Խաղի լավագույն բասկետբոլիստ (MVP) ճանաչվեց` Անդրես Սփայթ- Մկրտչյանը։

Հայաստանի ընտրանու հաջորդ խաղը կկայանա հունիսի 25-ին ժամը 19։00-ին Իրանի հավաքականի դեմ։ Իսկ ԱՄՆ-ն ուժերը կչափի Սիրիայի ընտրանու հետ նույն օրը ժամը 17:00-ին։

Արամ Աբրահամյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]