1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զարեհ Սինանյանն Աթենքում հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին

Զարեհ Սինանյանն  Աթենքում  հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է 
Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունիսի 22-ին Աթենքում ՀՀ դեսպանատանը  հանդիպել է  Հունաստանում հայկական համայնքային կառույցների, հայ հոգևոր դասի ներկայացուցիչների և  հունահայերի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպման մեկնարկին Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը` ներկայացրել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Հունաստան կատարած այցի նպատակները և հանդիպումների շրջանակը:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի գործունեությունը` 2019 թվականի հունիսի 11-ին հիմնադրվելուց ի վեր: Նա կարևորել է Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացումը, ներկայացրել է գրասենյակի ռազմավարությունը, տարվող քաղաքականությունը, անդրադարձել է իրականացվող ծրագրերին, ինչպիսիք են օրինակ «իԳործ», «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրերը, կարևորել Սփյուռքում ազգային ինքնության պահպանումը և զարգացումն ու այդ համատեքստում անդրադարձել «Քայլ դեպի տուն» կրթական, ճամբարային ծրագրին:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն անդրադարձել է նաև հայրենադարձության խրախուսման, Հայաստանի հետ բիզնես հարաբերությունների հաստատման, ներդրումների իրականացման ու ինտեգրման ծրագրերին:

Հանդիպման ընթացքում պատասխանելով ներկաների հարցերին՝ Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]