Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս 2022

Իրանն ԱՄՆ-ին հրավիրել է շարունակելու միջուկային գործարքի շուրջ բանակցությունները

Իրանն ԱՄՆ-ին հրավիրել է շարունակելու միջուկային գործարքի շուրջ բանակցությունները

ԵՐԵԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական կողմն ԱՄՆ-ին կոչ Է անում վերադառնալու բանակցային գործընթացին միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը՝ ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լվրովի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որոնք տեղի են ունեցել Թեհրանում:

«Մենք կշարունակենք հետեւել դիվանագիտական մոտեցմանը, որովհետեւ այն ճիշտ Է,- ասել Է նա:- Մենք մեկ անգամ եւս ԱՄՆ-ին կոչ ենք անում դրսեւորելու իրատեսական մոտեցում հանուն բանակցային գործընթացի արդյունավոր ավարտի»,- հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]