Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը հաստատեց Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

Կառավարությունը հաստատեց Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ընտրության 
արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Տիգրան Վանդունցին հաստատեց Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարը նշեց, որ այս տարվա մայիսի 30-ին բուհի կանոնադրության համաձայն մրցույթ է տեղի ունեցել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ում: Ընտրության արդյունքում 17 կողմ ձայնով համալսարանի ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների թեկնածու Տիգրան Վանդունցը:

Տիգրան Վանդունցը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է գլխավորել ՀՀ հարավային տարածաշրջանի համար կարևոր դեր ու նշանակություն ունեցող բուհը: «Կանեմ հնարավորը՝ ի նպաստ Գորիսի պետական համալսարանի զարգացմանն ու առաջընթացին»,- ասաց Վանդունցը:

Ընտրության արդյունքները հաստատվեցին կառավարության նիստում՝ առանց դեմ ձայների: Վարչապետ Փաշինյանը շնորհավորեց ու հաջողություն մաղթեց նորընտիր ռեկտորին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]