Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի վարչակազմն Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների նորմալացման ծրագիր է պատրաստում

ԱՄՆ-ի վարչակազմն Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների նորմալացման ծրագիր է պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի վարչակազմն Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների նորմալացման ծրագիր Է պատրաստում Մերձավոր Արեւելք Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի այցի նախօրեին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Axios-ը՝ վկայակոչելով մի շարք աղբյուրների:

Axios-ը նշում Է, որ ուղեւորությունը կարող Է դրսեւորել Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ հարաբերությունների բարելավման նախորդ ուղեգիծը շարունակելու ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի մտադրությունը:

Աղբյուրները նշել են, որ տարածաշրջան Բայդենի այցից առաջ որեւԷ համաձայնագիր չի լինելու, սակայն նախագահը դրա հեռանկարները քննարկելու Է Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ:

Միեւնույն ժամանակ եւս մեկ աղբյուր նշել Է, որ ցանկացած նման ծրագրի իրագործում լինելու Է երկարաժամկետ գործընթաց: Իր հերթին Իսրայելի՝ անունը չնշած բարձրաստիճան մի ներկայացուցիչ հայտարարել Է, որ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացում լուրջ բեկում ինքը չի սպասում Բայդենի շրջագայության ընթացքում: Սակայն, նրա խոսքով, հնարավոր Է՝ համաձայնություն ձեռք բերվի, որն իսրայելական ինքնաթիռներին թույլ կտա հատել Սաուդյան Արաբիայի օդային տարածությունը Հնդկաստան եւ Չինաստան թռիչքների համար:

Բացի այդ, մի շարք աղբյուրներ Axios-ին հայտարարել են, թե Սպիտակ տունը նաեւ պլանավորում Է, որ Մերձավոր Արեւելք ուղեւորության ընթացքում Բայդենի կողմից քննարկվի Իսրայելի եւ արաբական մի շարք երկրների, ներառյալ Սաուդյան Արաբիայի, միջեւ հակահրթիռային համակարգերի եւ ծովային պաշտպանության ինտեգրացումը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ Բայդենը Իսրայել, Հորդանան գետի Արեւմտյան ափ եւ Սաուդյան Արաբիա կուղեւորվի հուլիսի 13-ից մինչեւ 16-ը:

Մայիսին Axios-ը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել Է, որ Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի միջեւ տեղի Է ունեցել հնարավոր համաձայնագրի քննարկում: ԱՄՆ-ը այս երեք երկրների կոնսուլտացիաներում գործում որպես միջնորդ, եւ նրանց բանակցությունների հաջողությունը կարող Է դառնալ Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունների նորմալացման սկիզբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]