Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս 2022

Համաշխարհային սպորտի ներկայացուցիչները տոնում են «Օլիմպիական օրը»    

Համաշխարհային սպորտի ներկայացուցիչները տոնում են «Օլիմպիական օրը»  

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային սպորտի ներկայացուցիչները, Օլիմպիական խաղերի սիրահարները տոնում են «Օլիմպիական օրը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Օլիմպիական օրը» որպես Օլիմպիական խաղերի ծննդյան օր սկսեց նշվել 1948 թվականից: Այն նպատակ ուներ խթանելու մարզիկների մասնակցությունն այս կամ այն մարզաձևին` անկախ սեռից, տարիքից կամ մարզական կարողություններից:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով են դրանք չեղարկվել երեք անգամ` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012): 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]