Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը ձգձգվում է, նա կներկայացվի գալիք շաբաթ  

Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը ձգձգվում է, նա կներկայացվի գալիք շաբաթ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ նոր ակումբ տեղափոխությունը հետաձգվում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես գրում է  La Gazzetta dello Sport-ը հայ կիսապաշտպանի տեղափոխությունը երկարում է, քանի որ մինչ հունիսի 30-ը Մխիթարյանը լինելու է «Ռոմա»-ի ֆուտբոլիստ: Հայ ֆուտբոլիստը պաշտոնապես կներկայացվի գալիք շաբաթ: Մխիթարյանը հունիսի 22-ին արդեն իսկ անցել է նոր ակումբ տեղափոխվելու հետ կապված բուժզննումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանի աշխատավարձը հավելավճարներով կկազմի մոտ 4,2 միլիոն եվրո: «Ինտերի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:

Մխիթարյանն իտալական Սերիա Ա-ում է 2019 թվականից: Հռոմեական «Ռոմայի» կազմում հայ կիսապաշտպանը դարձել է Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության հաղթող:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]