Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Բասկետբոլի ազգային թիմը սկսում է պայքարը միջազգային մրցաշարում  

Բասկետբոլի ազգային թիմը սկսում է պայքարը միջազգային մրցաշարում

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ազգային թիմը` նոր գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի ղեկավարությամբ, առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է «Սադա Քափ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են ևս երեք երկրների թիմեր:

Մրցաշարի մեկնարկային խաղում` հունիսի 23-ին (20:00-ին), Հայաստանի հավաքականը կմրցի «Թիմ ԱՄՆ»-ի հետ:

Հունիսի 25-ին Հայաստանի ընտրանու մրցակիցը կլինի Իրանի հավաքականը (19:00), իսկ երրորդ տուրում Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը կփորձի գերազանցել Սիրիային ընտրանուն (17:00):

Հաջորդիվ` հունիսի 29-ից սկսած Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ երկրորդ անգամ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Այն անցկացվում է Մալթայում: Հունիսի 29-ին կկայանան Ջիբրալթար-Հայաստան, հունիսի 30-ին` Հայաստան-Սան Մարինո հանդիպումները: Խմբային փուլից հետո հուլիսի 1-ից սկսած կմեկնարկեն քառորդ եզրափակիչի, կիսաեզրափակիչների և եզրափակիչի խաղերը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]