1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գուտերեշն աշխարհին կոչ է արել օգնել Աֆղանստանին երկրաշարժի հետ կապված

Գուտերեշն աշխարհին կոչ է արել օգնել Աֆղանստանին երկրաշարժի հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել համաշխարհային հանրությանը օգնել Աֆղանստանին հաղթահարելու երկրաշարժի հետևանքները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը՝ այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի չորեքշաբթի օրը արված հայտարարության մեջ։

«Մենք հույս ունենք,որ  միջազգային հանրությունը կօգնի այս տարերային աղետից տուժած հարյուրավոր ընտանիքներին: Ժամանակն է համերաշխություն դրսևորել», - ասել է նա:

Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ի աշխատակազմը տեղում գնահատում է իրավիճակը և հրատապ օգնություն է ցուցաբերում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։

Անցած գիշեր 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի Պակտիկա, Խոստ, Լաղման, Ղազնի, Լոգար և Քաբուլ նահանգներում։ Բախտար գործակալության տվյալներով՝ զոհվել է 1000 մարդ, եւս 1500-ը՝ վիրավորվել։ Տեղի իշխանությունները մտավախություն ունեն, որ կարող են ավելի շատ զոհեր և վիրավորներ լինել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]