Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունաստանն ու Հունգարիան ցանկանում են անկախանալ ռուսական գազից

Հունաստանն ու Հունգարիան ցանկանում են անկախանալ ռուսական գազից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասը Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ քննարկել է Հունգարիա բնական գազ մատակարարելու հնարավորությունը Ռուսաստանից մատակարարումների հետ կապված խնդիրների դեպքում:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝վկայակոչելով ՌԻԱ Նովոստին,  Սիյարտոն Աթենքում է, որտեղ բանակցություններ է վարել Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ։

Սկրեկասը հունգարացի նախարարին է ներկայացրել երկրի մատակարարումների բավարարման կառավարության ամբողջական ծրագիրը և ուկրաինական ճգնաժամի հետ կապված երկիր բնական գազի անխափան մատակարարման միջոցառումները։

«Երկու նախարարները քննարկել են Բուլղարիայի և Ռումինիայի միջոցով բնական գազ ուղարկելու հնարավորությունը Հունգարիա Ռուսաստանից մատակարարումների հետ կապված խնդիրների դեպքում »,- նշված է նախարարի ուղերձում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]