Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ փոխվարչապետն ընդունել է «BostonGene» և «Netcracker Technology» ընկերությունների նախագահ Էնդրյու Ֆայնբերգին

ՀՀ փոխվարչապետն ընդունել է «BostonGene» և «Netcracker Technology» 
ընկերությունների նախագահ Էնդրյու Ֆայնբերգին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 21-ին ընդունել է «BostonGene» և «Netcracker Technology» ընկերությունների նախագահ Էնդրյու Ֆայնբերգին։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, նշելով, որ «BostonGene» ընկերությունը, որի նպատակը նոր և անհատականացված բուժման մեթոդով քաղցկեղ ունեցող մարդկանց համար դրական արդյունք ապահովելն է, 2022թ-ի ապրիլից արդեն իսկ ներկայացված է Հայաստանում՝ 200-ից ավելի աշխատակիցներով, իսկ այժմ դիտարկվում է Հայաստանում «Netcracker Technology»-ի հետազոտության և զարգացման  կենտրոնի հիմնման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվել է ընկերությունների ընդլայնման հեռանկարներն ու քննարկվել այդ ուղղությամբ Կառավարության հետ համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև «Netcracker Technology» ընկերության կենտրոնը Հայաստանում հիմնելու հարցում ՀՀ կառավարության հետ փոխգործակցության հեռանկարներին։

Այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունիսի 8-ին՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի և Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների շուրջ երկու տասնյակ ղեկավարների հետ հանդիպման շրջանակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]