Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Տեխնոլոգիական ընկերություններում բաժնեմաս՝ աշխատակիցների համար․ Orion Summit-ին քննարկվեցին առկա փորձն ու հնարավորությունները

Տեխնոլոգիական ընկերություններում բաժնեմաս՝ աշխատակիցների համար․ Orion 
Summit-ին քննարկվեցին առկա փորձն ու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՏՏ ընկերությունների զարգացմանը կարող է նպաստել աշխատակիցների բաժնետեր դառնալը: Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովում քննարկվեց  աշխատակիցների բաժնետիրացման (Employee stock ownership, ESOP) ծրագրերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ServiceTitan-ի Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Տոնոյանը նշեց, որ հաջող տեխնոլոգիական ստարտափներն իրենց զարգացման դեռևս վաղ փուլում աշխատակիցներին բաժնետիրացնում են՝ սնելով և արագացնելով իրենց աճի ու զարգացման տեմպերը։ Նույն տեսլականով է առաջնորդվել նաև իրենց ընկերությունը։

«Հայաստանում տաղանդներին պահելու և խրախուսելու համար ESOP-ը, որպես գործիք, առանցքային դեր կարող է ունենալ։ Աշխատակիցները, լինելով Հայաստանում, կարող են ունենալ ընկերության բաժնետոմսեր, հետագայում ընկերության ձեռքբերումների և միաձուլումների (M&A) կամ հրապարակային թողարկման (IPO) արդյունքում դառնալով միլիոնատերեր»,- ընդգծեց Տոնոյանը։

Նրա համոզմամբ՝ նման ծրագիրը համաշխարհային շուկայում թրենդային է և մրցակցության տեսակ է։ Ամեն ինչ տանում է նրան, որ նման փորձը տարածում գտնի նաև հայկական շուկայում։ Տոնոյանը նշեց, որ կարևոր է համարում, որպեսզի մարդիկ աշխատանքի ընդունվելիս կարևորեն բաժնեմաս ունենալը և հասկանան դրա արժեքը։

«Պատկերացրեք, եթե դուք բիզնեսի բաժնետեր եք, ապա ավելի սրտացավ կլինեք ձեր ընկերության հանդեպ։ Եթե բիզնեսը հաջողում է, ապա արդար է, որ հաջողությունը վայելի նաև այն աշխատակիցը, ով իր ներդրումն ունի այդ հաջողության գործում»,- ասաց նա։

Orion Summit 2022-ն անցկացվում է Երևանում հունիսի 22-ին: Մասնակցում են տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ:

Մասնակիցների թվում են ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը։ Գագաթնաժողովի առանցքային ուղղվածություններից մեկն  էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում:

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։

«Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]