1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախի Հաղորտի գյուղի համայնքապետը վստահ է՝ որակյալ կրթություն ունենալու դեպքում բոլոր խնդիրները հնարավոր է լուծել

Արցախի Հաղորտի գյուղի համայնքապետը վստահ է՝ որակյալ կրթություն ունենալու 
դեպքում բոլոր խնդիրները հնարավոր է լուծել

ՀԱՂՈՐՏԻ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հաղորտի համայնքի խնդիրները շատ են՝ սկսած ջրի խնդրից՝ վերջացրած ենթակառուցվածքներից, սակայն այդ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել որակյալ կրթություն ունենալու դեպքում:

«Ինչպես մյուս բոլոր համայնքներում, այստեղ էլ խնդիրները բազմաթիվ են, բայց բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, եթե ունենանք որակյալ և ժամանակից կրթություն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար  Նվեր Մարտիրոսյանը, ով համայնքապետարանի շենքը տրամադրել է «Ես» կրթական հիմնադրամին՝ «Մունք» տեխնոդպրոց կառուցելու նպատակով:

Հաղորտի գյուղում ներկայումս բնակվում է 160 մարդ, որոնց մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ և մեղվաբուծությամբ:

«Երիտասարդությունը հիմնականում զբաղվում է մեղվաբուծությամբ, գյուղում 300 փեթակ կա: Արտադրվում է որակյալ մեղր, այն մեծ պահանջարկ ունի: Իսկ հողագործության ոլորտում մենք շատ ու շատ հետ ենք ընկել: Այստեղ, կարծում եմ, նոր տեխնոլոգիաներ պետք է ներդրվեն, որ մի բան փոխվի»,- նշեց Մարտիրոսյանը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Համայնքի ղեկավարն ասաց, որ Հաղորտի գյուղն այս պահին ունի 28 աշակերտ, և բոլորը ակտիվ մասնակցում են կրթական տարբեր ծրագրերի:

Պատերազմի միջով անցած համայնքապետից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ կարծիք ունի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացի մասին:

«Այս պահին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը անհնար եմ համարում: Խաղաղության հասնելու համար նախ և առաջ ինքդ պետք է հզոր լինես ու պարտադրես այդ խաղաղությունը»,- նկատեց Մարտիրոսյանը:

Կարեն Խաչատրյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]