Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի

«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ 
ծրագիր կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացվի։

«Ոսկե ծիրան»-ի Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակի ղեկավար Ռոզա Գրիգորյանն  «Արմենպրես»-ին հայտնեց, որ փառատոնային օրերին ծրագրի շրջանակում կներկայացվեն Էսամ Նագիի «Մոռացված հայրենիք» (Եգիպտոս), Ֆեդերիկո Լեմոսի «Մենք ենք մեր սարերը» (Ուրուգվայ), Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» (Հունաստան), Արման Երիցյանի «Դիմակայություն» (Հայաստան) ֆիլմերը։

Ինչպես նաև Cannes L’ACID Special ծրագրի շրջանակում կցուցադրվի ռեժիսոր  Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա) ֆիլմը։

«Փառատոնի 19-րդ թողարկմանը լինելու է հատուկ առանձին ընդգծված ծրագիր՝ բաղկացած ֆիլմերից, որոնք անդրադառնում են 44-օրյա պատերազմին: Ֆիլմերից մեկը Արցախյան պատերազմի մասին է՝ նկարահանված հույների կողմից, մյուսը՝ ուրուգվայցիների, հաջորդը՝ եգիպտացիների և վերջապես՝ մեկ հայաստանյան և մեկ հենց բուն արցախյան կինոանդրադարձ: Ավելին՝ 19-րդ Ոսկե ծիրանի փակման ֆիլմը հայկական անդրադարձ է 44-օրյա պատերազմին»,-նշեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև՝ ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոններից։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի այս տարվա գլխավոր հովանավորն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]