1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ոստիկանության զորքերը մեծ վաստակով և լիիրավ իրավունքով են ներկայանում իրենց կազմավորման հոբելյանին. ՀՀ վարչապետի ուղերձը

Ոստիկանության զորքերը մեծ վաստակով և լիիրավ իրավունքով են ներկայանում իրենց 
կազմավորման հոբելյանին. ՀՀ վարչապետի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ:

«Շնորհավորում եմ բոլորիս և մասնավորապես՝ ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարությանն ու ողջ անձնակազմին Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ:

Ոստիկանության զորքերը մեր հանրապետության հասակակիցն է: Կազմավորվելով դժվարին 90-ականներին՝ Ոստիկանության զորքերը մարտական մկրտություն ստացավ հենց ռազմի դաշտում՝ դրան զուգահեռ թիկունքում պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը, ամենօրյա պայքար մղելով հանցավորության դեմ:

ՀՀ Ոստիկանության զորքերը միշտ եղել են զինված ուժերի կողքին՝ զինծառայողների հետ հայրենական սահմանները պաշտպանելով ցանկացած ոտնձգությունից:

Դրա ևս մեկ վկայությունն էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, երբ բանակային ու ոստիկանական ստորաբաժանումների հետ Զորքերի զինծառայողները փառքով պսակեցին իրենց անունը:

Ցավոք, այս փառավոր ճանապարհին Ոստիկանությոան զորքերը տվել են նաև թանկ ու անդառնալի կորուստներ, նվիրյալների, որոնք առանց երկմտելու իրենց կյանքն են դրել հանուն Հայրենիքի:

Փա՛ռք մեր զոհված զինծառայողների պայծառ հիշատակին:

Խորին խոնարհում անմահ հերոսների ծնողներին՝ երկրին այդպիսի զավակներ պարգևելու համար:

Այսօր Ոստիկանության զորքերը մեծ վաստակով և լիիրավ իրավունքով են ներկայանում իրենց կազմավորման հոբելյանին, և ես կրկին շնորհավորում եմ հրամանատարությանն ու զինծառայողներին, մաղթում նորանոր ձեռքբերումներ ծառայության ընթացքում և խաղաղություն բոլորի օջախներին: Բարի ծառայություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]