Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը

ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի 
թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ` Գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածու է առաջադրվել Աննա Վարդապետյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ազգային ժողովը:

Հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Ղեկավարվելով Սահմանադրության 177-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ եւ 145-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 16.06.2022թ.-ի որոշմամբ` գլխավոր դատախազի պաշտոնում թեկնածու է առաջադրվել Աննա Կարենի Վարդապետյանը»:

Վարդապետյանին առաջադրելու մտադրության մասին ավելի վաղ ՝ հունիսի 16-ին հայտնել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]