Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ըստ Զասի՝ ՀԱՊԿ-ը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները անդամ պետությունների անվտանգությունն ապահովելու նպատակով

Ըստ Զասի՝ ՀԱՊԿ-ը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները անդամ պետությունների 
անվտանգությունն ապահովելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Երևանում տեղի ունեցած նիստի ընթացքում մանրամասնորեն վերլուծել են ռազմաքաղաքական իրադրությունը աշխարհում՝ գնահատելով ինչպես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այնպես էլ հարակից տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին նիստից հետո հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ցավով արձանագրելով անվտանգության համաշխարհային համակարգում առաջացած ճգնաժամը:

«Տասնամյակներով գոյություն ունեցող պայմանավորվածությունները փաստացի դադարում են գործել, իսկ անվստահության մակարդակը մի շարք առաջատար խաղացողների միջև մոտենում է կրիտիկական նշագծին: Ընդ որում՝ անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ոչ միայն չեն կորցրել իրենց սրությունը, այլև աճող գլոբալ անորոշության հետևանքով սրման միտումներ են ցույց տալիս», - ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նշված հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ-ի սկզբունքային դիրքորոշումը, ըստ կազմակերպության գլխավոր քարտուղարի, մնում է նույնը՝ բոլոր տարաձայնություններն ու կոնֆլիկտները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով: Կազմակերպությունը այդ կոչով դիմում է բոլոր ուժերին:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշեց գլխավոր քարտուղարը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները ՀԱՊԿ անդամ երկրներում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու նպատակով և պատրաստ է իր շահերի պաշտպանությանը:

«Անդամ պետությունների անվտանգության ապահովման և սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու գլխավոր գործիքներից մեկը հավաքական անվտանգության ուժերի և միջոցների կարողությունների զարգացումն է, ինչպես նաև հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների փոխգործակցությունը», - շեշտեց Ստանիսլավ Զասը:

Գլխավոր քարտուղարը նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանին և նրա աշխատակազմին հյուրընկալության և նիստի անցկացման հրաշալի պայմաններ ստեղծելու համար:

ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հանձնաժողովի հունիսի 17-ի նիստը անցկացվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում:Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում 2021 թ. սեպտեմբերի 16-ից՝ մեկ տարի ժամկետով:

Արամ Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]