Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետբյուջեի փաստացի ծախսերի 16.8 տոկոսը կամ 336 մլրդ դրամ 2021-ին տրամադրվել է պաշտպանությանը. Քոչարյան

Պետբյուջեի փաստացի ծախսերի 16.8 տոկոսը կամ 336 մլրդ դրամ 2021-ին տրամադրվել 
է պաշտպանությանը. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռազմական պաշտպանությանն ուղղված ծախսերի կատարողականը հաստատված մակարդակի համեմատ կազմել է 108.9 տոկոս, ճշտված ծրագրի համեմատ 99.9 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:

«2021 թվականի պետական բյուջեի փաստացի ծախսերի 16.8 տոկոսը կամ 336 մլրդ դրամը տրամադրվել է պաշտպանությանը, այն 2021-ի հաստատվածից ավել է 7.6 տոկոսով: Ճշտված ծրագրերից պակաս է 0.2 տոկոսով: 2020 թվականի փաստացի մակարդակից ցածր է 13.3 տոկոսով՝ հասկանալի պատճառներով, քանի որ 2020-ին այն իրողությունը, որում մեր երկիրը հայտնվեց, բնականաբար ծախսային մասը պետք է կտրուկ ավելանար»,-ասաց Քոչարյանը

Նա հավելեց՝ պաշտպանության և անվտանգության հարցերի համատեքստում 44-օրյա պատերազմից հետո կա ծախսերի և բովանդակության փոփոխություն, որն անհրաժեշտ է երկրի անվտանգության կայուն ընթացքն ապահովելու համար:

2021-ին պաշտպանության բնագավառի ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4.8 տոկոսը, որը 0.1 տոկոսով պակաս է 2021-ի ծրագրված մակարդակից, համապատասխանում է 2019-ի փաստացի մակարդակին և շուրջ 0.8 տոկոսային կետով ավել է 2018 թվականի փաստացի մակարդակից:

«Հատկանշական է, որ ռազմական պաշտպանությանն ուղղված ծախսերը, որոնք կազմել են 333.6 մլրդ դրամ ՝ 2019 և 2018-ին գերազանցում են համապատասխանաբար 9.8 տոկոսով և 45.7 տոկոսով: Իսկ կատարողականը հաստատված մակարդակի համեմատ կազմել է 108.9 տոկոս՝ ճշտված ծրագրի համեմատ 99.9 տոկոս»,-ասաց պատգամավորը:

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ծրագրի ծախսերը կազմել են շուրջ 2 մլրդ դրամ՝ ապահովելով 100 տոկոս կատարողական:

«Այս թվերի տրամաբանությունը, կատարված աշխատանքները հիմք են տալիս ենթադրելու, որ 2021-2026 ծրագրով սահմանված այնպիսի նպատակների իրագործման, ինչպիսիք են ԶՈՒ մարտունակության վերականգնումն ու տեխնոլոգիական արդիականացումը, կլինեն շարունակական: Եվ մենք, հետևողականորեն ծրագրերի ծավալը մեծացնելով, կհասնենք այն նպատակին, որը նախանշված է պաշտպանության ոլորտում կառավարության ծրագրի այդ մասում»,-ասաց Քոչարյանը:

Նա նաև հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայության գծով ծախսերի ավելացում կա, 2018 և 2019 թթ համեմատ մոտ 22 տոկոս աճ կա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]