Երևանում՝ 11:07,   27 Փետրվար 2024

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Սիրիայի Արաբական Հանրապետության 
նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին հունիսի 14-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը:

«Ինձ համար մեծ պատիվ է Սիրիայի Արաբական Հանրապետությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում: Առավելագույն ջանք կներդնեմ երկկողմ հարաբերությունների զարգացման համար՝ ի շահ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների»,- ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ասել է նորանշանակ դեսպանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Նորա Արիսյանին պաշտոնի ստանձնման առթիվ և նշել, որ հայ-սիրիական հարաբերությունները պատմական բարեկամական հիմքերի վրա են ձևավորվել: 

«Վստահ եմ, որ ձեր դիվանագիտական փորձն ու գիտելիքներն իրենց նպաստը կբերեն հայ-սիրիական հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը

Երկուստեք կարևորվել է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ գործնական քայլերի ձեռնարկումը մշակութային և կրթական նոր ծրագրերի մշակման ուղղությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]