Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Միջանցքի մասին ձևակերպումներն անընդունելի են, դա մեզ համար կարմիր գիծ է. Նիկոլ Փաշինյան

Միջանցքի մասին ձևակերպումներն անընդունելի են, դա մեզ համար կարմիր գիծ է. 
Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածքաշրջանային կոմունիկացիաների բացման հարցին և շեշտել, որ այդ համատեքստում միջանցքների մասին ձևակերպումներն անընդունելի են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի մոտեցումն ու դիրքորոշումն այն «միջանցքի» նկատմամբ, որը ենթադրաբար պետք է կապի Ադրբեջանը և Անկարան՝ անցնելով Հայաստանի տարածքով, Փաշինյանը պատասխանել է.

«Գիտեք, մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության, որի մասին նշեցի մեր խոսակցության սկզբում, մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին։ Բայց մեր եռակողմ հայտարարության մեջ ունենք մեկ այլ դրույթ, որը հաղորդակցությունների բացման մասին է։ Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]