Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1712 թ. հունիսի 14-ին ծնվել է Սայաթ-Նովան՝ ուշ միջնադարի հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արեւելյան ձեւի հիմնադիր։ Սայաթ-Նովայի կյանքը ավելի քան 150 տարի եղել է գրականագետների, լեզվաբանների, պատմաբանների եւ փիլիսոփաների բանավեճերի առարկա (մահ.՝ 1795 թ.):

-1949 թ. հունիսի 14-ին Հայաստանից արտաքսվում է մոտ 13.000 մարդ:

-Հունիսի 14՝ Բռնադատվածների հիշատակի օր (Հայաստան):

-1941 թ. հունիսի 14-ին Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Բելառուսիայից, Մոլդավիայից կատարվում է 55.300 մարդու արտաքսում:

-1985 թ. հունիսի 14-ին ստորագրվեց Շենգենյան համաձայնությունը:

-1811 թ. հունիսի 14-ին ծնվել է Հարիեթ Բիչըր Սթոունը՝ ամերիկացի կին գրող, «Քեռի Թոմի խրճիթը» հայտնի վեպի հեղինակ (թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաեւ հայերեն):

-1928 թ. հունիսի 14-ին ծնվել է Չե Գեվարան՝ մարքսիստ հեղափոխական:

-1920 թ. հունիսի 14-ին մահացել է Մաքս Վեբերը՝ գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա, պատմաբան եւ քաղաքական տնտեսագետ:

-1927 թ. հունիսի 14-ին մահացել է Ջերոմ Կլապկա Ջերոմը՝ անգլիացի հումորիստ գրող:

-1936 թ. հունիսի 14-ին մահացել է Գիլբերտ Կիտ Չեսթերտոնը՝ անգլիացի գրող:

-1986 թ. հունիսի 14-ին մահացել է Խորխե Լուիս Բորխեսը՝ ազգությամբ արգենտինացի գրող, էսսեիստ, թարգմանիչ։ Հայտնի է որպես արկածային եւ դետեկտիվ ժանրերի ստեղծագործությունների հեղինակ։ Բացի գրական գործունեությունից՝ Խորխե Լուիս Բորխեսը աչքի է ընկել իր քաղաքական պահպանողական հայացքներով, ինչպես նաեւ մի շարք փիլիսոփայական վերլուծություններով։

-Հունիսի 14՝ Արյան դոնորի համաշխարհային օր:

-Հունիսի 14՝ Դրոշի օր (ԱՄՆ):

 

Հետաքրքրական է

Օդապարիկ (կամ՝ աերոստատ)՝ օդից թեթեւ թռչող ապարատ, որը թռիչքի համար օգտագործում է շրջապատող օդի խտությունից քիչ խտություն ունեցող (ըստ Արքիմեդի օրենքի) գազի (կամ՝ տաքացրած օդի) թաղանթի ամբարձիչ ուժը։

Մեր օրերում օդապարիկները զվարճության եւ սպորտի բնագավառների մաս են։ Հատուկ օդապարիկ-զոնդերը գիտնականներն օգտագործում են եղանակի, մթնոլորտի վերին շերտում ընթացող շարժընթացների մասին տեղեկություններ ստանալու, գիտափորձեր կատարելու համար։ Օդագնացության գիտական հիմունքների սկզբնավորման եւ օդ բարձրանալու առաջին փորձերը կատարվել են 18-րդ դարում։ Առաջին անգամ մարդիկ օդապարիկին ծանոթացան 1783 թ., երբ ֆրանսիացի Ժոզեֆ եւ Էտիեն Մոնգոլֆիե եղբայրներն իրենց կառուցած օդապարիկով, որը լցված էր տաք օդով՝ ծխով, օդ բարձրացան եւ բարեհաջող վայրէջք կատարեցին։ Նույն թվականին Փարիզում Պիլատր դե Ռոզիեն եւ դ’Առլանդը 25 րոպե տեւողությամբ թռիչք կատարեցին։ Այնուհետեւ օդապարիկով սկսեցին թռչել շատերը. սկսվեց օդագնացության դարաշրջանը։

Ա. Հ.

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]