Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արթուր Թովմասյանն այցելել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ

Արթուր Թովմասյանն այցելել է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ 
շտաբ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբ է այցելել Արցախի ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԺ-ից, օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը խորհրդարանի ղեկավարին է  ներկայացրել վերջին օրերին Օպերատիվ շտաբում տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների մասին ընդարձակ տեղեկատվություն։

Արթուր Թովմասյանն առաջարկել է օպերատիվ շտաբի քննարկում-աշխատանքներին մասնակից դարձնել Արցախի խորհրդարանի՝ տեղահանված շրջանները ներկայացնող պատգամավորներ Արշակ Գրիգորյանին ու Վիգեն Հարությունյանին, ովքեր մեծամասամբ լինում են Երևանում։ Այս առումով ավելի կապահովվի Արցախի խորհրդարանի և Օպերատիվ շտաբի մշտական կապը։

Նշվում է, որ հանդիպմանը ներկա էր Օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կամո Պետրոսյանը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]