1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սեւանա լճից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները

Սեւանա լճից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սեւանա լճից ոռոգման նպատակներով արդեն բաց է թողնվել 1 միլիոն 908 հազար խորանարդ մետր ջուր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի հունիսի 6-ի դրությամբ Սեւանա լիճը գտնվել է 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Այս տարվա հունվարից մինչեւ հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային  ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 124 միլիոն 874 հազար խորանարդ մետր ջուր:

Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:

Խոսրով Խլղաթյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]