Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ-ից նախորդ տարի ստացվել է շուրջ 4 մլրդ 875 մլն դրամի դրամաշնորհ

ԵՄ-ից նախորդ տարի ստացվել է շուրջ 4 մլրդ 875 մլն դրամի դրամաշնորհ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունից 2021 թվականին ստացվել է 4 մրդ 875.4 մլն դրամի դրամաշնորհ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը:

«2021 թվականին Եվրոպական  միությունից ստացված դրամաշնորհները կազմել են 4 մլրդ 875.4 մլն դրամ, որոնք ընդհանուր առմամբ տարվա ընթացքում ստացված պաշտոնական դրամաշնորհների կազմում կազմել են 39.4 տոկոս: Ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների հանրագումարը կազմել է 12 մլրդ 380 մլն դրամ»,-ասաց Խաչատրյանը:

2021-ի պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 320 մլրդ դրամին համարժեք գումար, որից 88 մլրդ 227 մլն դրամ արժեքով կազմել են այն վարկերն ու փոխառությունները, որոնք ամրացված են եղել պետբյուջեով սահմանված ծախսային ուղղություններին, այսինքն՝ նպատակային վարկերը: «Այդ նպատակային վարկերի թվում 19 մլրդ 403 մլն դրամը կամ 22 տոկոսը ստացված են եղել ԵՄ-ից»,-ասաց նախարարը:

ԵՄ-ից ստացված վարկերի և դրամաշնորհների հաշվին ծախսվել են ընդհանուր առմամբ 17 մլրդ 684.8 մլն դրամ միջոցներ, որոնք 2 տրլն 4 մլրդ դրամ ծախսերի կազմում ունեցել են 0.9 տոկոս կշիռ:

«Եվ ևս մեկ թիվ՝ ԵՄ-ից ստացված միջոցների հաշվին կատարված վարկավորում՝ 7 մլրդ 980.1 մլն դրամ չափով: Սրանք հիմնականում ենթավարկերն են, երբ ստանում ենք սուվերեն վարկեր և դրանք ուղղում տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող նպատակային ծրագրերին»,-ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]