Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հանդիպում EFE-ում, շփումներ իսպանական լրատվամիջոցների և հայկական համայնքի հետ․ «Արմենպրես»-ի տնօրենն ամփոփում է այցը Մադրիդ

Հանդիպում EFE-ում, շփումներ իսպանական լրատվամիջոցների և հայկական համայնքի 
հետ․ «Արմենպրես»-ի տնօրենն ամփոփում է այցը Մադրիդ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենպրես» լրատվական գործակալության իսպաներեն բաժնի ներկայացումը և գործընկեր հեղինակավոր EFE-ի հետ գործակցության հետագա խորացման հարցերի քննարկումը լրատվամիջոցի տնօրեն Նարինե Նազարյանի՝ Մադրիդ այցի հիմնական նպատակներն էին։

Իսպանիայում ՀՀ դեսպանության ջանքերով կազմակերպված հանդիպումները միտված էին իսպանախոս ավելի լայն շրջանակներին ներկայացնելու, որ գործակալությունն արդեն ավելացրել է վեցերորդ օտար լեզուն, որով թարգմանվում են լուրերը՝ բազմազան խորագրերի ներքո՝ պաշտոնական լրահոսից մինչև քաղաքական կարևորագույն հարցեր, տնտեսականից հասարակական, մշակութայինից մինչև սպորտ ու Սփյուռքի հայ համայնքների կենսագործունեության լուսաբանում։

EFE լրատվական գործակալության միջազգային համագործակցության համակարգող Էմիլիո Կրեսպոյի հետ հանդիպմանը ներկայացվել է «Արմենպրես»-ի իսպաներեն ծառայությունը, քննարկվել են երկու պետական լրատվական գործակալությունների միջև 2017թ. ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը գործնական հիմքերի վրա դնելու և տեղեկատվություն փոխանակելու նպատակով արդյունավետ համագործակցության զարգացման հեռանկարները։

«Իսպանախոս աշխարհում Հայաստանի ու հայերի մասին տեղեկությունների պակասը լրացնելու գաղափարը միավորել է ճշգրիտ, հավաստի ու դրական լուրերի տարածման կարևորությունը գնահատող նվիրյալների: Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանի նախաձեռնությամբ Բուենոս Այրեսի «Սիրանուշ և Պողոս Արզումանյան» հիմնադրամի ներգրավմամբ մեկնարկել է թարգմանությունների գործընթացը՝ ներկայացնելով այն Լատինական Ամերիկայի հայահոծ համայնքներում՝ Բուենոս Այրեսում և Մոնտեվիդեոյում, նաև Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանի ջանքերով բարձրացնելով գործարկված կայքի մասին իրազեկությունը իսպանական լրատվամիջոցների և ընթերցողների շրջանում։ Բարձր ենք գնահատում տեղի ունեցած հանդիպումները, դրանց ընթացքում շեշտադրվեց, թե ինչ կարևորություն ունի 20 պետության պաշտոնական լեզու համարվող և ավելի քան 500 միլիոն լեզվակիր ունեցող իսպաներենով լուրերի թողարկումը: «Արմենպրես»-ն իսպանախոս մեդիադաշտի համար լրատվության հուսալի աղբյուր կարող է դառնալ՝ պահպանելով օպերատիվ, հավաստի, բազմակողմանի լրատվության ապահովման մասնագիտական ոսկե կանոնները»,-նշում է Նարինե Նազարյանը՝ ամփոփելով մայիսի 27-31-ը տևած այցի արդյունքները:

Իսպանիայում ՀՀ դեսպանության հարկի ներքո հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցել են Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) Young Professionals ծրագրի ներկայացուցիչներ Տիրան Կիլիկյանը (Մադրիդ), Նանոր Դեմիրճյանը, Լևոն Գրիգորյանը (Բարսելոնա), Լուիզա Գրիգորյանը, Կանարյան կղզիների հայերի ասոցիացիայի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը (Սանտա Կրուս դե Տեներիֆե), Enterprise Armenia-ի Իսպանիայի ներկայացուցիչ Վահե Պապյանը (Սան Սեբաստիան), միջազգայնագետ Հայկ Կասմանյանը (Մալագա):

Նարինե Նազարյանը համայնքի ակտիվ ներկայացուցիչներից հետաքրքրվել է Հայաստանի մասին բովանդակությունն իսպանախոս ավելի լայն լսարանի հասցնելու ժամանակակից տեխնոլոգիական գործիքների ընձեռած հնարավորությունների, Սփյուռքի մասին տեղեկատվական նյութերի ակտիվացման անհրաժեշտության վերաբերյալ, ճշտել նրանց մոտեցումները, քննարկել կապերն ավելի ակտիվացնելու ուղիները:

Իսպանացի հյուրերը ներկայացնում էին լրատվամիջոցներ և կրթական, ստեղծագործական կառույցներ: Խավիեր Գարսիան՝ Atrevía-ից, Ֆերնանդո Կամաչոն՝ Մադրիդի Ինքնավար համալսարանից և Ալֆրեդո Իդալգոն՝ UNED-ից և Երկրորդ ալիքից, հետաքրքրվում էին սոցցանցերում «Արմենպրես»-ի իսպաներեն բովանդակության տարածման նպատակներով, տեքստային-աուդիո-վիդեո նյութերի խորագրերի բազմազանությամբ, «Արմենպրես»-ի պատմությամբ ու կատարած աշխատանքով:

«Այցն ու քննարկումներն արդյունավետ էին՝ լսարանի հետաքրքրությունները պարզելու տեսանկյունից: Մեր աշխատանքում մեծապես կարևորում ենք հետադարձ կապի ապահովումը, դիվերսիֆիկացված մեդիա-արտադրանք ունենալու անհրաժեշտությունը. հետագա աշխատանքի համար նմանատիպ հանդիպումները հարուստ փորձ են ու աշխատանքի ուղենիշներ»,-նկատում է «Արմենպրես»-ի տնօրենը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]