1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքավճարները կփոփոխվեն

Պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքավճարները կփոփոխվեն

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սպասվում է պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքավճարների փոփոխություն:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ մուտքավճարների վերանայման նախնական ժամկետ է դիտարկվում 2023 թվականը: 

«Երբ կարգավիճակը հուշարձանից փոխվում է արգելոցի, այնտեղ ավելանում են նոր աշխատատեղեր մաքրությունը, պահպանության ապահովումը պատշաճ իրականացնելու համար: Արտաբյուջե պետք է ունենանք, որ կարողանանք պատշաճ ապահովել մաքրությունը, տարածքի բարեկարգումը»,- ասաց  Արմեն Հովհաննիսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի խոսքով՝ ՊՈԱԿ-ին պետական ֆինանսավորումը տրվում է որոշակի հաստիքներով չափով: Օրինակ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ամեն մարզում ունի 15-20 աշխատող, որոնք իրականացնում են շրջայցեր, մոնիտորինգ և այլ աշխատանքներ: Պատասխանատուները նշում են, որ նախ եղած ռեսուրսը քիչ է և չի բավականացնում աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար, դրանից բացի, աշխատողների վարձատրությունն է բավական ցածր:

«Իրենց բոլորի աշխատավարձերը խայտառակ ցածր են: Գումարը գեներացվում է նաև արտաբյուջեից, դա էլ իր հերթին գեներացվում է արգելոց-թանգարանների տոմսերից, այնտեղ իրականացվող միջոցառումներից, նկարահանումներից: Բյուջեի հիմնական մասն ապահովում են Գառնին, Զվարթնոցը, Ամբերդը, այլ հուշարձաններ, որոնք տարիների ընթացքում անցել են տոմսային համակարգին: Եթե մենք ուզում ենք ունենալ մասնագիտորեն լավ պատրաստված հուշարձանի պահապան, որը պահակի դեր չխաղա, հետևաբար պետք է վերանայենք ֆինանսավորումը: Ես չեմ ուզում նվիրյալ աշխատողների որակները ցածրացնել, բայց նրանց վարձատրել է պետք: Դրանից բացի, բարեկարգման, վերականգման աշխատանքներ է անհրաժեշտ իրականացնել»,- ասաց Հարություն Վանյանը:  

Օրերս տեղեկություն հրապարակվեց, ըստ որի, «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կլինի վճարովի: Անդրադառնալով մուտքի վճարի սահմանմանը՝ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ դա շատ քննադատվեց, սակայն պետք է հասկանալ, որ այդ գումարները հիմնականում ուղղվում են հենց պահպանությանը, տարածքների բարեկարգմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]