Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պետությունը 22.7 մլրդ դրամ եկամտային հարկի գումար է վերադարձրել վարկառուներին՝ հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով

Պետությունը 22.7 մլրդ դրամ եկամտային հարկի գումար է վերադարձրել 
վարկառուներին՝ հիփոթեքի տոկոսը մարելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը 2021 թվականին հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին է վերադարձրել 22.7 մլրդ դրամ եկամտային հարկի գումար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 70 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

Եկամտային հարկի գծով վերադարձված գումարները 2021-ին կազմել են 32.6 մլրդ դրամ՝ 83.8 տոկոսով կամ 14.9 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:

«Ընդ որում, հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով վարկառուներին և համավարկառուներին է վերադարձվել 22.7 մլրդ դրամ եկամտային հարկ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 70.4 տոկոսով կամ 9.4 մլրդ դրամով»,-ասաց Բադասյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]