1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իտալիան հունիսի 1-ից հանում է զբոսաշրջիկների մուտքի բոլոր սահմանափակումները

Իտալիան հունիսի 1-ից հանում է զբոսաշրջիկների մուտքի բոլոր սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 1-ից Իտալիան չեղարկում է զբոսաշրջիկների համար Covid-ի հետ կապված մուտքի բոլոր սահմանափակումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

Ճանապարհորդները չեն ստուգվի պատվաստումների վկայականների, բացասական ՊՇՌ թեստերի և կորոնավիրուսային վարակից ապաքինման վկայականի համար։ Բացի այդ, հունիսի 15-ից դիմակներ կրելու ռեժիմը կչեղարկվի կինոթատրոններում, թատրոններում և մասնավոր միջոցառումներում։

Առողջապահության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Իտալիա մուտքի «Կանաչ վկայականը», որի ժամկետը լրանում է մայիսի 31-ին, չի երկարաձգվի։ Այս առումով երկիր մուտքը լինելու է նախահամաճարակային կանոններով, ինչը նշանակում է, որ Շենգենյան վիզա է պահանջվելու։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]