Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փրկարարները տարբեր մարզերից 11 օձ են տեղափոխել անվտանգ տարածք

Փրկարարները տարբեր մարզերից 11 օձ են տեղափոխել անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 29-31-ը 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում օձեր նկատվելու վերաբերյալ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ օձերի առկայության մասին ահազանգ է ստացվել  Երևանում և Լոռու մարզի Սպիտակ, Արարատի մարզի Արտաշատ, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Շիրակի մարզի Գյումրի, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 6 լորտու, 1 սահնօձ, 2 իժ, 2 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]