Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԱ-Երևան․ Հովհաննես Բաչկովը եզրափակիչում է. նա կպայքարի պատմական չեմպիոնության համար

ԵԱ-Երևան․ Հովհաննես Բաչկովը եզրափակիչում է. նա կպայքարի պատմական 
չեմպիոնության համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների  առաջնության եզրափակիչում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝  Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամաերգային համալիրում ընթանում են  բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի  մենամարտերը։ Հայաստանի հավաքականի անդամ,  Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) երրորդ մենամարտում մրցեց  Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Կովաչի հետ և հաղթեց 5:0 հաշվով։

Ավելի վաղ կիսաեզրափակիչում  հաղթանակ էին տոնել Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ), Արթուր Բազեյանը (57 կգ):

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում  առավելության էր հասել նաև 57 կգ քաշային Արթուր Բազեյանը։

Երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի և իր ուժերը կչափի 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Նրա երրորդ մրցակիցը կլինի Իսպանիայից Էնմանուել Պլա Ռեյեսը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]