Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Թուրքիան նավթի հետախուզմամբ կզբաղվի Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան նավթի հետախուզմամբ կզբաղվի Սիրիայի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական TPAO պետական նավթային ընկերությունը Սիրիայի հետ սահմանակից Մարդինի և Շիրնակի նահանգներում նավթի հետախուզման հնգամյա արտոնագիր է ստացել։ Թուրքիայի էներգետիկայի նախարարության համապատասխան որոշումը կիրակի հրապարակվել է կառավարական «Պաշտոնական թերթ» տեղեկագրում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նավթի հետախուզությունը կիրականացվի 12 062 հա տարածքում:

Թուրքիայի հարավ-արևելյան Մարդինի նահանգի Նուսայբին գավառում հանքավայր է հայտնաբերվել անցյալ տարի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր TPAO-ն, «Գունյուրդու-1» հորատանցքի հետախուզման ժամանակ Նուսայբինում հայտնաբերվել է ծանր նավթի հանքավայր՝ API սանդղակով 11,8 աստիճանով խտությամբ: Բաց մամուլում դրա հնարավոր պաշարների մասին տեղեկություններ չկան։

Նաև չի հստակեցվում Շիրնակ նահանգում TPAO ընկերության երկրաբանահետախուզական աշխատանքների վայրը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]