Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս 2022

Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված շարքային Դավիթ Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել

Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված շարքային Դավիթ Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր որ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել էր:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]