Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Փրկարարները հայտնաբերել են գետն ընկած քաղաքացու դին

Փրկարարները հայտնաբերել են գետն ընկած քաղաքացու դին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 28-ին, ժամը 16։23-ին ահազանգ է ստացել, որ Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում քաղաքացին մոտ 5 մ բարձրությունից ընկել է գետը, այնուհետև ինքնուրույն դուրս եկել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, քաղաքացին ինքնուրույն դուրս է եկել գետից,  սակայն չի գտնում ընկերոջը և կասկածում է, որ վերջինս նույնպես ընկել է գետը։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ գետի երկայնքով (մոտ 10 կմ) և հարակից տարածքներում իրականացրել են որոնողական աշխատանքներ:

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Մայիսի 29-ին, ժամը 06։00-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ժամը 07։20-ին փրկարարները գետում հայտնաբերել են Վ․ Բ․ Ս․-ի (ծնված 1993 թ.) դին։ Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել գետից, պատգարակով մոտեցրել փրկարարական ավտոմեքենային, այնուհետև՝ մոտ 2 կմ շտապօգնության ավտոմեքենային։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]