Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Ջոնսոնը Զելենսկիին հայտնել է Ուկրաինայից հացահատիկի արտահանումը վերականգնելու ջանքերի մասին

Ջոնսոնը Զելենսկիին հայտնել է Ուկրաինայից հացահատիկի արտահանումը 
վերականգնելու ջանքերի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հայտնել է, որ Միացյալ Թագավորությունը կապի մեջ է միջազգային գործընկերների հետ՝ Ուկրաինայից հացահատիկի մատակարարումները վերականգնելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 28-ին հայտարարություն է տարածել բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակը՝ երկու առաջնորդների զրույցից հետո։

«Վարչապետը նախագահ Զելենսկիին զեկուցել է միջազգային գործընկերների հետ շարունակվող ինտենսիվ աշխատանքի մասին՝ Ուկրաինայից հացահատիկի արտահանումը վերսկսելու ուղիներ գտնելու համար: Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան կաշխատի G7-ի գործընկերների հետ՝ հրատապ առաջընթացի հասնելու նպատակով», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]