Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանի իշխանությունները հայտնի դերասանուհուն անօրինական գովազդի համար տուգանել են 1 մլն դոլարով

Չինաստանի իշխանությունները հայտնի դերասանուհուն անօրինական գովազդի 
համար տուգանել են 1 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները 7.22 մլն յուանով (մոտ 1 մլն ԱՄՆ դոլար) տուգանել են դերասանուհի Ցզին Տյանին անօրինական գովազդ անելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շուկաների վերահսկողության հարցերով գլխավոր պետական վարչությունը:

Նշվում է, որ դերասանուհին գովազդել է սննդային արտադրանք Գուանչժոուի Wuxianchang Jiankang ընկերության համար առանց պաշտոնական փաստաթղթի, որը հաստատում է ապրանքի այն որակները, որոնց մասին նա պատմել է սպառողներին: Մասնավորապես, Ցզին Տյանը պնդել է, թե տվյալ արտադրանքը նպաստում է ճարպերի ու շաքարի արագ յուրացմանը:

Դերասանուհին հայտնի է իր դերերով «The Great Wall», «Kong: Skull Island» ֆիլմերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]