Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4556 դեպք

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 4556 դեպք

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 4556 նոր դեպք։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ վկայակոչելով COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։

Օրվա ընթացքում հոսպիտալացվել է 2106, ապաքինվել՝ 5844, մահացել՝ 86 մարդ։

Մոսկվայում COVID-19-ը հաստատվել է 267 մարդու մոտ, Սանկտ Պետերբուրգում՝ 273-ի։

Համաճարակի ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի 18 319 848 դեպք, վարակվածներից 17 725 440-ն ապաքինվել է, 378 870 մարդ մահացել է։

Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան ասել էր, որ կորոնավիրուսային վարակն ավելի ու ավելի է նմանվում սեզոնային վարակի հատկանիշներին, ուստի համաճարակը կարող է սրվել աշնանը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]