Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Եվրոպոլը զգուշացրել է ԵՄ-ից Ուկրաինա ուղարկվող զենքի՝ հանցավոր խմբավորումների ձեռքն ընկնելու վտանգի մասին

Եվրոպոլը զգուշացրել է ԵՄ-ից Ուկրաինա ուղարկվող զենքի՝ հանցավոր 
խմբավորումների ձեռքն ընկնելու վտանգի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ոստիկանական գործակալությունը (Եվրոպոլ) անհանգստացած է, որ ԵՄ երկրների կողմից Ուկրաինային մատակարարվող զենքերն ապագայում կարող են հայտնվել սխալ մարդկանց մոտ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մայիսի 28-ին հայտարարել է Եվրոպոլի տնօրեն Քեթրին դե Բոլը  Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։

«Մի օր պատերազմը կավարտվի: Մենք ցանկանում ենք կանխել նույն իրավիճակի կրկնությունը, ինչ 30 տարի առաջ Բալկանյան պատերազմի ժամանակ: Այդ օրերի զենքերը մինչ օրս օգտագործվում են հանցավոր խմբերի կողմից», - ասաց նա:

Դե Բոլն ասել է, որ Եվրոպոլը նախատեսում է ստեղծել միջազգային աշխատանքային խումբ՝ հանցագործների ձեռքում զենքի հայտնվելը կանխելու ռազմավարություն մշակելու համար, և ուշադիր հետևում է ԵՄ-ից Ուկրաինա և հակառակ ուղղությամբ հայտնի ծայրահեղականների գործունեությանն ու տեղաշարժերին:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]