Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արգենտինայում կապիկի ծաղիկի երկրորդ դեպքն է հաստատվել  

Արգենտինայում կապիկի ծաղիկի երկրորդ դեպքն է հաստատվել
 

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման երկրորդ դեպքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

Մայիսի 27-ին գերատեսչությունից հայտնել էին, որ Արգենտինա եկած Իսպանիայի բնակչի մոտ ի հայտ են եկել կապիկի ծաղիկին նմանվող ախտանիշներ: Թեստը դրական արդյունք է տվել: Նա մեկուսացվել է ու ստանում է համապատասխան բուժում: Իշխանությունների տվյալներով՝ վարակվածի հետ շփման մեջ գտնված անձանց մոտ հիվանդության ախտանշաններ չկան:

Արգենտինայի առողջապահության նախարարությունը մայիսի 22-ին հայտնել էր առաջին դեպքի մասին: Վարակվածը արգենտինացի էր, ով վերադարձել էր Իսպանիայից:

Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն: Ըստ ԱՀԿ-ի տվյալների, կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1-10%, ընդ որում՝ մահացության մեծ մասը բաժին է ընկնում ավելի երիտասարդ տարիքային խմբերին: Կապիկի ծաղիկի դեմ հատուկ բուժում կամ պատվաստանյութ չկա, սակայն ծաղիկի դեմ նախնական պատվաստումը բարձր կանխարգելիչ արդյունավետություն է ունենում հիվանդության դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]